Խերսոնում փողոցային մարտեր են, պայթյուններ են լսվում

Ռուսների կողմից օկուպացված Խորսոն քաղաքում լսվում են պայթյուններ եւ փոխհրաձգություն․ ըստ տեղական եւ ռուսական տելեգրամ-ալիքների, փոխհրաձգության ինտենսիվությունը վկայում է մեծ քանակի զինվորականների առկայությունը։

Երեկ տեղեկություն եղավ, որ ուկրաինական բանակը երկրի հարավում ճեղքել է ռուսական պաշտպանական առաջին գիծը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը օգոստոսի 29-ի երեկոյան հայտարարեց, թե ուկրաինական հակահարձակումը Խերսոնի շրջանում սահմանափակ և անհաջող է եղել, ուկրաինացիները տեխնիկայի ու մարդուժի մեծ կորուստներ են կրել։ Նման հայտարարություն են արել նաեւ օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչները եւ ռուսամետ բլոգերները։

Այս հայտարարությունները ցույց են տալիս, որ Կրեմլը ցանկանում է պահպանել Ուկրաինայում ռուսական ռազմական հաջողության պատրանքը, գրում են Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի (ISW) փորձագետներն ամենօրյա զեկույցում: Ըստ զեկույցի, ռուսական և արևմտյան աղբյուրները պնդում են, որ ուկրաինական զորքերը հակահարձակման առաջին օրվա ընթացքում ազատագրել են հինգ բնակավայր և առաջացել են 5-6 կիլոմետր ռազմաճակատի առնվազն մեկ հատվածով։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.