Ռուսաստանի կողմից օկուպացված Դոնեցկ քաղաքում պայթյուններ են որոտացել։ Ականատեսների վկայությամբ՝ պայթեցվել է ռուսական զինամթերքի պահեստը։ Այս մասին հայտնում են տեղական Telegram ալիքները։ Կադրերից երեւում է, որ հրդեհի մասշտաբները մեծ են։ Ըստ ականատեսների՝ պայթած արկերը թռչում են տարբեր ուղղություններով։