Ճապոնիայում ավտոբուս է կողաշրջվել, ինչի հետևանքով վիրավորվել է 9 մարդ: Կարճ ժամանակ անց բժիշկները հայտնել են տուժածներից 2-ի մահվան մասին: Մյուս տուժածների կյանքի համար սպառնալիք չկա, փոխանցում է Kyodo գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել Նագոյա քաղաքի ավտոմայրուղու վրա, տեղի ժամանակով մոտ 10:00-ին (Երևանի ժամանակով 5.00-ին): Նշվում է, որ կողաշրջվելուց հետո ավտոբուսը բռնկվել է: Դեպքի վայր ժամանած հրշեջները կրակը մարել են 30 րոպե անց: Ավտոբուսն ամբողջությամբ մոխրակույտի է վերածվել:
Այրվել է նաև թեթև մարդատար մեքենան, որը ավտոբուսի հետ ՃՏՊ-ի մասնակից է եղել: Վնասվել են նաև մի քանի այլ փոխադրամիջոցներ: Նշվում է, որ ավտոբուսը կարող է կողաշրջված լինել ճամփաբաժան արգելապատնեշին բախվելու հետևանքով: Վթարի հանգամանքները պարզվում են:
Ավտոբուսը պատկանում է Aoi Kotsu տրանսպորտային ընկերությանը, որը փոխադրումներ է իրականացնում քաղաքի երկաթուղային կայարանի և օդանավակայանի միջև: