Մերձմոսկվայում պայթել է Դուգինի դստեր մեքենան

Մերձմոսկվայում պայթել է Դարիա Դուգինայի Land Cruiser Prado մեքենան։ Պայթյունը տեղի է ունեցել Մոժայսկոյե մայրուղու վրա՝ Բոլշիե Վյազյոմի գյուղի մոտ։ Պայթյունի ժամանակ աղջիկը եղել է մեքենայում եւ տեղում մահացել է։ Ըստ ականատեսների՝ մեքենան պայթել է վարելիս։

Դարիա Դուգինան եվրասիականության գաղափարախոս և Պուտինի խորհրդական Ալեքսանդր Դուգինի դուստրն է։ Կրեմլի 2014-ից հռչակած «քաղաքական նոր կուրսի» այսպես ասած գաղափարական հիմքը Դուգինի, Իլյինի եւ այլ մարգինալ տեսություններն են։ Դուգինը հայտնի է իր հակահայ ելույթներով, Հայաստանի պետականությունը բացառելու եւ այն թուրքերին հանձնելու քարոզչությամբ, ինչը ներկայում իրականացնում է Կրեմլը։

Ըստ ռուսական զլմ-ների՝ պայթեցված մեքենան պետք է վարեր հենց ինքը՝ Դուգինը, սակայն վերջին պահին նա նստել է այլ մեքենա։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.