Նոր Մանրամասներ.Ո՞վ էր Մասիսի քաղաքապետարան ներխուժած տղամարդը (ՖՈՏՈ)

Մասիսի համայնքապետարան նռնակ երով ներխուժած տղամարդը նախկին ավագանու անդամներից Էդգար Մարգարյան է։

Ինչպես հայտնել են ոստիկանությունից` Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձի հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ:

Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս և հայտնաբերել 36 տարեկան Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան է եղել:

Ոստիկանների շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.