Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձն ինքնասպան է եղել, հայտնում է ՀՀ ոստիկանությունը։ «Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձի հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ: Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս և հայտնաբերել 36 տարեկան Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան է եղել», նշված է հաղորդագրության մեջ։ Ոստիկանների շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան: