ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածը գործի կդրվի․ զգուշացում Ռուսաստանին

Միացյալ Թագավորության Համայնքների պալատի պաշտպանության հատուկ հանձնաժողովի նախագահ Թոբիաս Էլվուդը կարծում է, որ Զապորոժիեյի ատոմակայանի վրա հարձակումը կհանգեցնի ՆԱՏՕ-ի ռազմական պատասխանին։ Այս մասին նա հայտնել է Twitter-ում։

«Ցանկացած դիտավորյալ վնաս, որը կհանգեցնի ուկրաինական միջուկային ռեակտորում ռադիացիայի հնարավոր արտահոսքի, կլինի ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի խախտում»,- ասել է նա՝ մեկնաբանելով The Times-ի հոդվածը, որ Ռուսաստանը սադրանքներ է պատրաստում ատոմակայանում։

Իր հերթին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Քինզինգերը հաստատել է դա. «Դա նույնիսկ չի քննարկվում: Ցանկացած արտահոսք կսպանի մարդկանց ՆԱՏՕ-ի երկրներում: Սա ինքնաբերաբար 5-րդ հոդվածն է»:

Մարտի 4-ից Եվրոպայի ամենախոշոր՝ Զապորոժիեյի ատոմակայանը գտնվում է ռուսական զորքի վերահսկողության տակ։ Մոսկվան պարբերաբար սպառնում է միջուկային աղետով։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.