«Սուրմալու»-ի պայթյունի զոհ դարձած 22-ամյա Վաչագանը 44-օրյա պատերազմի մասնակից էր

«Սուրմալու»-ի հայտնի պայթյունի զոհ դարձած 22 տարեկան Վաչագան Եղոյանը 44-օրյա պատերազմի մասնակից էր։ Այս մասին գրել է հաղորդավար Արտավազդ Եղոյանը։

««Սուրմալու»-ի հայտնի պայթյունի զոհ դարձավ նաև, եղբորս ավագ թոռը 22 տարեկան Վաչագանս: 44-օրյա պատերազմի մասնակից: Թուրքի ձեռքը քեզ չհասավ Վաչո ջան: Աղետի դեմ անզոր եղար, Աստված հոգիդ լուսավորի, համով բալես…

Վաչագան Վահագի Եղոյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 17-ին, ժամը 18։00-ին՝ Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը հաջորդ օրը նույն վայրից՝ ժամը 14։00-ին»,- ասված է գրառման մեջ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.