«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայտնաբերված 16 դիերից 13-ի ինքնությունը պարզվել է։ Այս մասին լրագրողներին ասաց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։ «Այդ 13-ի ցանկում են նաև հղի կինը և երեխան։ Այս պահին անհետ կորածների թիվը 10-ն է։ Զոհերը որոնվող քաղաքացիների ցանկում էին»,- ասաց նա։
Անդրադառնալով որոնողական աշխատանքներին՝ նա ասաց․ «Դժվարությունը հետևյալն է՝ քանի որ տեղեկություններ կան, որ տվյալ հատվածում քաղաքացիներ կան, մենք մեծ տեխնիկա չենք օգտագործում, որպեսզի չվնասենք, հիմնականում աշխատանքներն իրականացվում են ձեռքով, հավաքում ենք տարածքում առկա բեկորները և տեղափոխում»։