Փրկարարները «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակների տակից դուրս են բերել մանկահասակ երեխայի և հղի կնոջ դի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։
«Ամբողջ գիշեր՝ ոչ մի վայրկյան դադար աշխատանքով, փրկարարները հայտնաբերել են ևս 8 դի, ընդհանուր 15 զոհ, որոնց թվում մեկ մանկահասակ երեխա և հղի կին: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Հ.Գ. ցավակցում ենք զոհերի հարազատներին…
Հ.Գ.2 հետևեք միայն պաշտոնական տեղեկատվությանը», գրել է նա։