Lragir.am-ը գրում է. Ինչու է ռուսական բանակը միտումնավոր ոչնչացնում ուկրաինական քաղաքները։ Դա խոստովանել է Ռուսաստանի խորհրդարանական «Հանուն ճշմարտության» կուսակցության անդամ Ալեքսանդր Կազակովը, ով նախկինում աշխատել է Դոնեցկում՝ որպես ինքնահռչակ Դոնբասի նախկին առաջնորդ Զախարչենկոյի կուրատոր։
«Քանի որ մեր բանակը հակաֆաշիստական է. կոտրում է, անցնելով ոչ միայն պետական, այլև սոցիալական ինստիտուտների վրայով, ուղղակի կոտրում է ամեն ինչ։ Որովհետև այն ամենը, ինչ կար՝ քաղաքապետարաններից մինչև դպրոցներ, մանկապարտեզներ, ներառյալ երաժշտական և մարզական, այդ ամենը ինչ ներծծված է Բանդերայի ոգով… Ռուսական բանակն իր հետևում թողնում է մերկ տափաստանը, չնայած այն բանին, որ այնտեղ կան քաղաքներ և մարդիկ», ասել է նա։