Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման նախագահությունը տեղեկացնում է , որ առավոտյան Քահրամանմարաշում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ:
«Առավոտյան 06.50-ին Քահրամանմարաշում տեղի է ունեցել 4,5 մագնիտուդ ուժգնությամբ ուժեղ երկրաշարժ։ Երկրաշարժը տեղի է ունեցել 7,1 կմ խորության վրա։» , – ասվում է հաղորդագրության մեջ:
Այս պահին Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման նախագահությունը չի հայտնում այլ մանրամասներ կապված տուժածների կամ փլուզումների մասին , միայն հայտնի է , որ տեղի բնակիչների մոտ մեծ խուճապ է սկսվել երկրաշարժի պատճառով , բնակիչներից շատերը մի քանի ժամ դրսում են անցկացրել: