Maxar Technologies-ը հրապարակել է արբանյակային լուսանկարներ, որոնք ցույց են տալիս օգոստոսի 11-ի գիշերը Բելառուսի Զյաբրովկա ռազմական օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքները գլխավոր թռիչքուղու վրա, գրում է BBC-ն։
Ըստ ուկրաինացի զինվորականների՝ ռուսական բանակն օգտագործում է Զյաբրովկա օդանավակայանը՝ ուկրաինական քաղաքների վրա հարձակումներ իրականացնելու համար։ Ուկրաինան հերքում է իր մասնակցությունը Զյաբրովկայում տեղի ունեցած պայթյուններին։
«Իսկապես, պայթյուններ եղան Զյաբրովկա օդանավակայանում, նախորդ օրը նմանատիպ պայթյուններ եղան Սակիի օդանավակայանում [Ղրիմում – խմբ.], – ասել է Ուկրաինայի Զինված ուժերի շտաբի գեներալ Ալեքսեյ Գրոմովը․- Բայց այս պահին մենք ունենք միայն այն փաստերը, որոնք մեկնաբանում են համապատասխանաբար Բելառուսի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները»։
Բելառուսը պնդում է, որ օդանավակայանում պայթյուններ չեն եղել, «մեկ միավոր տեխնիկայի շարժիչ է բռնկվել»։