ԱՐԱՏՏԱ֊ՎԱՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյանը ցավակցությունն է հայտնել Սերյան Սարոյանի ընտանիքին, գրության մեջ ասվում է.
ԱՐԱՏՏԱ֊ՎԱՆ ՀԿ֊ն իր խորին ցավակցությունն է հայտնում արցախյան առաջին ազատամարտում անուրանալի ավանդ ունեցող գեներալ-մայոր Սեյրան Սարոյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մտերիմներին: Նրա անժամանակ մահը ծանր կորուստ է զինակիցների համար: Հարգանքով՝ ԱՐԱՏՏԱ֊ՎԱՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյան
Հիշեցնենք, որ գիշերը հայտնել էինք քիչ առաջ իր մահկանացուն կնքեց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը։ Նա երկար ժամանակ տառապում էր մի քանի հիվանդություններով, և բժիշկները աշխարհի տարբեր երկրներում փրձում էին փրկել նրա կյանքը:Հավելենք, որ գեներալն իր մահկանացուն կնքել է Իզմիրլյան բժշկական կենտրոնում։
Իսկ ինչ ճանապարհ է անցել գեներալ Սարոյանը։
Սեյրան Սարոյանը ծնվել է 1967թ.֊ին գ. Հայկաշեն (ՀՀ Արմավիրի մարզ):
Սեյրան Սարոյանը 1993 թվականին ավարտել է ՀՀ պաշտպանության նախարարության բարձրագույն ակադեմիական կուրսերը, 2006 թվականին՝ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան` «Պետության ռազմական անվտանգություն» մասնագիտությամբ։
1985-1987 թվականներին Սեյրան Սարոյանը ծառայել է խորհրդային բանակում։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը։ Նրա հրամանատարությամբ գործող ջոկատը, հետագայում «Արծվիկ-10» գումարտակը մարտնչել են Քարվաճառ, Քաշաթաղի, Կովսականի ազատագրման ճակատամարտերում։ 1993 թվականից մինչև 2007 թվականը եղելէ ՀՀ զինված ուժերում գնդի, բրիգադի, բանակային 2-րդ, ապա 4-րդ կորպուսի հրամանատար։ Նա եղել է նաև սպարապետ Վազգեն Սարգսյանի զինակիցը։
Կոչումներ և պարգևներ
2000 թվականին նրան շոնրհվել է գեներալ-մայորի կոչում։ 1994 թվականին ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Արիության մեդալով», 1996 թ․-ին՝ «Մարտական խաչ», իսկ 2006 թ․-ին՝ «Հայրենիքին մատուցված ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալներով։ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից 1997 թվականին պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան», 2002 թ․-ին՝ «Դրաստամատ Կանայան», 2003 և 2004 թվականներին՝ «Անբասիր ծառայության համար» առաջին և երկրորդ աստիճանի մեդալներով։
2007 թվականի մայիսի 12-ին մեծամասնական ընտրակարգով թիվ 19 ընտրատարածքից ընտրվել է Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր։ 2018 թ․ հեռացել է ՀՀԿ-ից ու քաղաքականությունից։
Ամուսնացած էր, ունի չորս երեխա։