Սեւ ծովում խոցվել է ռուսական ռազմանավ, որը կարող է զինված լինել Կալիբր հրթիռներով

Սև ծովում, ժամանակավորապես օկուպացված Սևաստոպոլի մոտ, ռուսական նավը հանկարծ սկսել է ծխալ։ Նախ քողարկման համար այն ծխի խայծեր է բաց թողել, բայց դրանից հետո սկսել են «տարօրինակություններ» լինել, գրում են ուկրաինական զլմ-ները։

OSINT նախագծի ռազմածովային փորձագետները գրում են, որ ռուսական նավը փորձել է քողարկվել ծխի խայծերով, սակայն դա նրան չի օգնել։ Դրանից անմիջապես հետո պայթյուններ են լսվել, իսկ հետո նավի վրա սեւ ծուխ է հայտնվել։ Փորձագետը կարծում է, որ նավը կարող էին խոցել ուկրաինական հրթիռները։ Նրանք ասում են, որ դա Վասիլի Բիկով տիպի 22160 պարեկային նավ է։ Նման նավերը կարող են զինված լինել 8 «Կալիբր» թեւավոր հրթիռներով։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.