Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ ադրբեջանական հերթական դիվերսիայի արդյունքում զոհվել են պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գաբրիելյանն ու Արթուր Խաչատրյանը: Վերջինիս դուստրը գրառմամբ է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորեւ առանց խմբագրման.
«Իմ ԱՇԽԱՐՀ
Աշխարհս քանդվեց …
Ու չասեք որ էս ԱՆԻԾՎԱԾ հայրենիքը ՀՈՐԻՑՍ ԹԱՆԿ ԷՐ… »:
Ավել վաղ տեղեկացրել ենք, որ օգոստոսի 3-ին՝ ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել երկու ՊԲ պայմանագրային զինծառայողներ։