Ինչպես է անցել այս գիշերը սահմանին. Նոր մանրամասներ վիրավորների մասին

Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է, տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

«Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանունները որոշ հատվածներում խախտել են հրադադարի ռեժիմը’ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից կորուստներ չկան: Վիրավորում ստացած 19 զինծառայողներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր, որոնցից մեկինը’ ծայրահեղ ծանր: Մյուս վիրավորների վիճակը բավարար է:
Ռուսական զորակազմի հրամանատարության միջնորդությամբ շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի կայունացման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.