«Լեռնային Ղարաբաղում՝ ունենք 2 զոհ, 14 վիրավոր և թշնամին կիրառել է նռնականետեր և ԱԹՍ-ներ, Պուտին՝ ալիևը էլի չի՞ խախտել հրադադարը...». «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԿ նախագահ

Պուտինի ռուս խաղաղապահները էլի պիտի ասեն իրենց ախպեր 100տարվա ռուս-թուրք եղբայրական ստեղծած արհեստածին արբանյակ «ադրբեջանը» չի՞ խախտել հրադադարը, կամ ինչո՞ւ համար են ռուս խաղաղապահները էնտեղ գտնվում հը՞ն… Նորից կրկնվում եմ. Լեռնային Ղարաբաղում՝ ունենք 2 զոհ, 14 վիրավոր և թշնամին կիրառել է նռնականետեր և ԱԹՍ-ներ, Պուտին՝ ալիևը էլի չի՞ խախտել հրադադարը.... բաքու զանգել է ՌԴ ՊՆ Շոյգուն, որից հետո էլ բաքուն հայտարարեց «հակաահաբեկչական գործողության» մասին, և ցեղասպան քաղաքականությամբ բաքուն շտապում է իրագործել Արցախի ամբողջական վերահսկողության եւ պատերազմի արդյունքներն օրինականացնելու իր նպատակները։ Եվ չոմառանանք ավելացնել որ 100 տարի առաջ նույն օգոստոսի 2-ից սկսած ինչ է տեղի ունեցել.

1920թ․ օգոստոսի 2-ին, հայկական ուժերի հակահարձակմանը դիմակայելու անկարողության պատճառով ռուս-թաթարական զինուժը որոշում է հեռանալ Գորիսից։ Պարտադրված նահանջից առաջ, ռուսական բանակի հրամանատարությունը քաղաքում կազմակերպում է արյունալի ոճրագործություններ, որոնց կապակցությամբ ՀՀ իշխանությունները բողոքի նոտաներ են հղում ջարդերի պատասխանատու Ռուսաստանի ղեկավարությանը եւ Դաշնակից երկրների կառավարություններին։ Ռուսների իրականացրած գազանությունների զոհ էին դարձել նաեւ ՀՀ խորհրդարանի անդամներ Արշակ Շիրինյանն ու Վահան Խորենին։

Երեւանում տեղի են ունենում բողոքի բազմամարդ ցույցեր: Խորհրդարանի դահլիճում, սգո երեկոյի ժամանակ, ելույթ են ունենում Համո Օհանջանյանը, Ավետիք Սահակյանը, Նիկոլ Աղբալյանը, պետական ու հասարակական գործիչներ, ովքեր զայրույթով դատապարտում են ՀՀ խորհրդարանի անդամների և մյուս գործիչների նկատմամբ կիրառված արյունալի հաշվեհարդարը՝ այն որակելով որպես հայոց պետականության դեմ ուղղված ցինիկ ոտնձգություն և միջազգային օրենքների կոպիտ խախտում:

Տեղի ունեցածի մասին փաստերն այնքան շատ ու հիմնավոր էին, որ Կրեմլն այս անգամ ի վիճակի չէր կոծկել ու կեղծել տեղի ունեցածը։ Խորհրդային Ռուսաստանի արտգործժողկոմ Գ․ Չիչերինը ուղիղ հեռագրաթելով Կովկասի բոլշեւիկյան ռազմաքաղաքական ղեկավարությունից պահանջում է բացատրություն տալ Զանգեզուրում տեղի ունեցածի մասին․ «Համո Օհանջանյանը Մոսկվա է ուղարկել սարսափելի ռադիոգիր, որտեղ բացի Խորենու ու Շիրինյանի սպանությունից թվարկում է Զանգեզուրում ու Ղարաբաղում մեր զորքերի կողմից բազմաթիվ հայկական կոմիսարների եւ այլ պաշտոնատար անձանց գնդացիրներով մասսայաբար գնդակահարելու մասին։ Մեր զորքերի կողմից ավերված են մեծաթիվ հայկական գյուղեր, իսկ փրկված գյուղացիության մնացորդները գտնվում են բաց երկնքի տակ։ Մեր զորամասերը խմբերով գնդակահարել են նույնիսկ 12-13 տարեկան տղաների ու աղջիկների։ Բնակչությունը հասցված է հուսահատության։ Մեր զորքերի կողմից ուրիշ անձինք տարվել են Ադրբեջան, որտեղ շատերին արդեն գնդակահարել են։ Հենց Բաքվում հայերի մասսայական սպանություններ են եղել։ Երեւանյան կառավարության տրամադրության տակ են գնդակահարությունների վերաբերյալ ռուսական հրամաններ։ Սպասում ենք ձեզնից բացատրություններ, քանի որ նման էքսցեսները հայկական մասսաներին ստիպում են ատելությամբ լցվել մեր նկատմամբ»։

 ՀՀ Հասարակական-քաղաքական կազմակերպությունների պատմության կենտրոնական պետական արխիվ (ՀՀ ՀՔԿՊԿՊԱ), ֆ․ 1022, ց․ 8, գ․ 117, թ․ 1-2

Գորիս_1920_օգոստոսի_2

Հայ_ռուսական_պատերազմ

Հ.Գ. Պահանջում ենք անհապաղ անվստահություն հայտնել ռուսաց «ցար» հակահայկական «դաշնակից» պուտինի ռուս խաղաղապահների նկատմամբ, և րոպե առաջ դիմել ԵԱՀԿ Մինսկի համանախագահ խմբի երկրներին՝ Ֆրանսիային և ԱՄՆ-ին, որը պետք է վաղուց արած լինեյիք և տեղակայել միջազգային խաղաղապահներ։ Վերջը ե՞րբ եք դուք գիտակցելու, որ լենին-քեմալ ռուս-թուրք եղբայրական 100 տարի առաջվա ստեղծած արբանյակ և արհեստածին «ադրբեջանը», ռուս-թուրքական դաշնակցի ձեռքի գործիք է, վերջը պատմությունից դասեր ե՞րբ եք քաղելու… Դիմում ենք ՀՀ ԱԳՆ-ին և ԱՀ ԱԳՆ-ին, ՀՀ իշխանություններին կոչ ենք անում շատ կոշտ արձագանքով հանդես գալ Պետականամետ, Հայամետ դիվանագիտական և քաղաքական, ի շահ հայ ժողովրդի, և ի շահ Արցախի և Հայաստանի և կրկին կրկնում ենք դիմել ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրներին Ֆրանսիային և ԱՄՆ-ին։ Հիշեցնենք,  որ ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը:

ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:

Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։ Ժամը 18։00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը հարաբերականորեն կայուն է: Հետագա զարգացումների վերաբերյալ ԱՀ պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրություններով։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Հարգանքով՝ «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյան

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.