Ուկրաինայի Զինված ուժերի զինծառայողները Խերսոնի մարզում ոչնչացրել են ռուսական մարդուժով, տեխնիկայով և զինամթերքով ավելի քան 40 վագոնից բաղկացած գնացք։ Այս մասին Facebook սոցիալական ցանցում հայտնել է ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն։
«Լույս շաբաթ գիշերը HIMARS-ի բարձր ճշգրտության հարվածը ոչնչացրել է ավելի քան 40 վագոնից բաղկացած գնացք, որը Ղրիմից ժամանել է կենդանի ուժով, սարքավորումներով և զինամթերքով Խերսոնի շրջանի Բրիլևկա երկաթուղային կայարան», – ասել է Գերաշչենկոն։