ՀՀ պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն է տարածել

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 30-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո»։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.