ՊԲ զինծառայողներ են վթարի ենթարկվել․ կա զոհ

Հունիսի 24-ին, ժամը 22։30-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, օրվա ծառայության ավարտից հետո, հանգստի ժամին, քաղաքացիական ավտոմեքենայով վթարի են ենթարկվել ՊԲ N զորամասի պայմանագրային զինծառայողներ։ Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից։

Ստացած վնասվածքներից Նիկոլայ Սերյոժայի Սարգսյանը (ծնվ. 1981թ.) մահացել է, ևս չորս զինծառայող տեղափոխվել է բժշկական հաստատություն։ Նրանց վիճակը գնահատվում է ծանր։

Տարվում է քննություն՝ դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.