Ուկրաինայի բանակի «Հարավ» օպերատիվ հրամանատարությունը հայտնում է Խերսոնի մերձակայքում ռուսական С-300 երկու կայանքների ոչնչացման մասին։ Հրապարակվել է տեսանյութ, որում երևում է երկու այրվող արձակման կայան և ևս մեկ մեքենա:
С-300-ները զենիթահրթիռային կայանքներ են, սակայն դրանց հրթիռները կարող են օգտագործվել նաև ցամաքային թիրախների համար։ Այն, որ ռուսներն ավելի ու ավելի շատ են դա անում, հնարավոր է մասնագիտացված հրթիռների պակասի պատճառով է, հայտնել են ուկրաինական աղբյուրները, իսկ երկու օր առաջ՝ բրիտանական ռազմական հետախուզությունը, գրում է BBC-ն։