Lragir.am-ը գրում է.
Ռուսաստանը օրական մոտ 400 մլն դոլար է ծախսում ուկրաինական պատերազմի վրա։ Այդ մասին գրում է Forbes-ը։
Բանակի ծախսեր
Պատերազմի մասնակից յուրաքանչյուր զինվորի համար օրական միջինը ծախսվում է մոտ 200 դոլար։ Ռուս զինվորականների մոտավոր թիվը 100 հազար մարդ է։ Այսինքն՝ զորքերի վճարման օրական ծախսը կազմում է օրական մոտ 20 մլն դոլար։
Ռուսաստանի բյուջեն պետք է օրական մոտ 50 մլն դոլար ծախսի վիրավորված և զոհված զինվորականների փոխհատուցման համար։
Հրթիռներ և արկեր
Ռուսաստանը ավելի շատ է ծախսում արկերի և հրթիռների վրա։ Օրվա ընթացքում ռուսական զորքերը օգտագործում են մոտ 1000 դոլար արժողությամբ մինչեւ 50 հազար արկ։
Օրվա ընթացքում հակառակորդը մոտ 20 հրթիռ է արձակում Ուկրաինայի ուղղությամբ։ Դրանց արժեքը տատանվում է մի քանի հարյուր հազար դոլարից (Tochka-U, X-59) մինչև $10 միլիոն և ավելի (X-101, X-47 «Dagger»): Բայց ամենից հաճախ ռուսական բանակն օգտագործում է «Իսկանդեր» հրթիռները՝ 3 միլիոն դոլար, «Կալիբր»-ը՝ 6,5 միլիոն դոլար, և ավելի էժան խորհրդային x-22 և x-55 հրթիռներ՝ 1-2 միլիոն դոլար արժողությամբ։ Մեկ հրթիռի միջին գինը մոտ 3 մլն դոլար է։
Մանրամասները՝ Lragir.am-ում