Հուլիսի 16-ին, ժամը 15.40-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի վերջնամասում՝ գերեզմանատան մոտակայքում, «Հոնդաի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային, որն էլ բախվել է մեկ այլ «Մերսեդեսի»՝ վրաերթի ենթարկելով վարորդին ու երկու տղամարդու:
ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ «Մերսեդեսի» 36-ամյա վարորդ Արման Խանզադյանը մահացել է, իսկ մյուս երկու քաղաքացիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: