Խոշոր վթարեղարքունիքի մարզում. կա զոհ և վիրավորներ. ՖՈՏՈ

Հուլիսի 18-ին՝ ժամը 00:41-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 27-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Գ., ծնված 1988 թ.) և «ԼԱԶ» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Ա. Շ., ծնված 1982 թ). վերջինիս վարորդը, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, հոսպիտալացվել է Գավառ քաղաքի ԲԿ. բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Shamshyan.com-ն էլ հայտնում է, որ ավտոբուսը պատկանում է «Մարտունի ՊՈԱԿ» ԲԲԸ-ին, դրանում եղել Է 22 ուղևոր, այդ թվում՝ երեխաներ, որոնք պարի միջոցառումից վերադառնալիս են եղել Մարտունի։ 

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Խոշոր վթարեղարքունիքի մարզում. կա զոհ և վիրավորներ. ՖՈՏՈ