Ղրիմի կամրջին նույն ճակատագիրն է սպասում

Lragir.am- ը գրում է. Ղրիմի կամուրջը Ռուսաստանն ապօրինի կառուցել է Ուկրաինայի տարածքային ջրերում և համարվում է Ուկրաինայի տարածք, ասել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը՝ մեկնաբանելով Ուկրաինայի խոստումը արևմտյան գործընկերներին՝ չհարվածել Ռուսաստանին ԱՄՆ-ի և Եվրոպայի տրամադրած զենքերով։ Ղրիմի կամրջի վրա, պարզաբանել է Արեստովիչը, այս սահմանափակումը չի գործում։

«Չհարվածե՞լ Ռուսաստանի Դաշնությանը, չենք խփի, մենք բավականաչափ թիրախներ ունենք Ուկրաինայի տարածքում։ Ղրիմի կամրջի առաջին հատվածն անցնում է Ուկրաինայի տարածքային ջրերով։ Սա մեր տարածքն է», – ասել է նա։

Արեստովիչը հավելել է, որ «Ղրիմի կամրջի հետ կարող են պատահել ամեն տեսակի անախորժություններ»։ «Սա ապօրինի կառույց է, որը կառուցվել է Ուկրաինայի տարածքային ջրերում: Բոյկոյի աշտարակները ապօրինի են բռնագրավվել… ի՞նչ եղավ նրանց հետ: Ղրիմի կամրջին նույն ճակատագիրն է սպասում», ասել է նա։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.