Ուկրաինան ԱՄՆ-ից կստանա NASAMS զենիթահրթիռային համակարգերի երկու մարտկոց, հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարության ներկայացուցիչ Յուրի Իգնատը։ «Խոսքը երկու մարտկոցների մասին է, որոնք ունեն ոչ միայն արձակման կայանքներ, այլ նաև լիցքավորման, թիրախների հայտնաբերման և համալիրների սպասարկման որոշակի մեքենաներ»,- ասաց նա։
NASAMS-ը հակաօդային պաշտպանության համակարգ է, որը համատեղ մշակել են Միացյալ Նահանգները և Նորվեգիան: Դրանք հսկում են Վաշինգտոնի երկինքը:
Դրանք Ուկրաինա առաքելու պլանները հայտնի դարձան դեռևս հուլիսի սկզբին, սակայն խոսքը երկու համակարգի մասին էր: Փաստացի մատակարարվելու է 24 համակարգ, որը լուրջ համալրում է եւ անկասկած կապված է խաղաղ բնակավայրերի զանգվածային հրետակոծման ռուսական մարտավարության հետ։