Շաբաթ վաղ առավոտյան ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի վրա։ Այս մասին գրում են տեղական Telegram ալիքները։ Հարվածի վայրում հրդեհ է բռնկվել, իր հերթին հայտնել է Օդեսայի վարչակազմի խոսնակ Սերգեյ Բրատչուկը։
Տեղի իշխանությունները քաղաքացիներին կոչ են արել սոցիալական ցանցերում չհրապարակել հարվածների վայրից լուսանկարներ ու տեսանյութեր։
Ռուսական բանակը վերջին օրերին անցել է ուկրաինական քաղաքների զանգվածային հրետակոծման։ Ըստ փորձագետների ու ինսայդերների, սա Կրեմլում հաստատված մարտավարություն է։