Թուրքիայի Մուղլա և Իզմիր նահանգներում բռնկված անտառային հրդեհներն առայժմ չի հաջողվում մարել։
Հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում է կրակն արագորեն տարածող ուժեղ քամին։
Թուրքիայի Անտառների կառավարման գործակալությունը հայտնում է, որ Մուղլայում հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 8 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 103 հրշեջ և 11 փրկարարական տեխնիկա, 520 հոգանոց անձնակազմ։