Նոր երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 17:54-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:54-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 41․18⁰ և արևելյան երկայնության 43․95⁰ աշխարհագրական կոորդինատներով, Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․8 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Ըստ աղբյուրի՝ երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ և Թավշուտ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.