Ուկրաինայում ռուսական բանակը С-300 զենիթահրթիռային համակարգերը, որոնք նախատեսված են հակաօդային պաշտպանության համար, սկսել են օգտագործել ցամաքային թիրախներին հարվածներ հասցնելու համար։ Այս մասին հայտնում են Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) վերլուծաբանները։
Ըստ նրանց՝ հակաօդային հրթիռների նման օգտագործումն անարդյունավետ է, քանի որ այդ հրթիռները կրում են փոքր մարտական բեռ և նախատեսված են ինքնաթիռներ ոչնչացնելու համար։
Ռուսաստանի կողմից С-300 հրթիռները ցամաքային թիրախների դեմ կիրառելու մասին տեղեկատվությունը ուշագրավ է նաև այն լուրերի ֆոնին, որ ռուսները դժվարանում են պաշտպանվել ուկրաինական օդուժի գործողություններից և հարավում հրթիռային հարվածներից:
Այս առումով, ISW-ն կարծում է, որ С-300 հրթիռների օգտագործումը ցամաքային թիրախների դեմ վկայում է այն մասին, որ Մոսկվայում սպառվում են «երկիր-երկիր» հրթիռները կամ «օդ-օդ» հրթիռների ուղղորդման համակարգերի մասերը: