Նոր մանրամասներ են բացահայտվել նախկին վարչապետ Աբեի սպանությունից

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի վրա կրակած անձը ավելի վաղ էլ մասնակցել է նրա հրապարակային ելույթներին։ NHK-ի փոխանցմամբ՝ 41-ամյա Տեցույա Յամագամին հարցաքննության ժամանակ ասել է, որ մասնակցել է Աբեի մի քանի միջոցառումների, սակայն միջավայրը համարել էր ոչ պիտանի սպանության համար։

Հայտնի է դարձել նաև, որ նախկին զինվորականը Աբեի վրա կրակել է ինքնաշեն հրազենից, որն աշխատել է ձեռքով կտրելու սկզբունքով և արձակել բեկորներ։ Նա խոստովանել է, որ սկզբում ցանկացել է ռումբ պատրաստել։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Յամագամին ծրագրել է հարձակվել «կրոնական խմբի» առաջնորդի վրա։ Նշել է, որ դժգոհ է եղել Աբեի վարած քաղաքականությունից և դիտավորյալ գնդակահարել է նրան՝ «որոշ կազմակերպության մեջ ներգրավվելու պատճառով»։

Աբեի դեմ մահափորձը տեղի է ունեցել հուլիսի 8-ին։ Ճապոնական ինքնապաշտպանության ուժերի նախկին նավաստին թիկունքից մոտեցել է Աբեին և կրակ բացել որսորդական հրացանից։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.