Եգիպտոսում՝ Ասուան նահանգում, ուղևորատար ավտոբուսը շրջվել է մայրուղում, ինչի հետևանքով՝ ութ մարդ է զոհվել։ Եվս 36 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Այս մասին գրում է al-Masry al-Youm հրատարակությունը։
Նախնական տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել Աբու Սիմբել տանող մայրուղու վրա։ Ճանապարհի 100-րդ կիլոմետրին զբոսաշրջիկներով տրանսպորտային միջոցը բախվել է բեռնատարին։ Հարվածի հետևանքով՝ ավտոբուսը կողաշրջվել է։ Արդյունքում՝ զոհվել է ութ մարդ։ Եվս 36-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Թե քանի տուժած է հոսպիտալացվել, դեռ չի հաղորդվում։
Հայտնի չէ նաև, թե ինչն է եղել վթարի պատճառը։ Փորձագետները փորձում են պարզել դեպքի բոլոր հանգամանքները։