Գազպրոմում խորհրդավոր մահերը շարունակվում են

Ռուսական «Գազպրոմ»-ի կապալառու «Աստրա-շիփինգ»-ի գլխավոր տնօրեն Յուրի Վորոնովին մահացած են գտել։ Նրան հայտնաբերել են գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Վորոնովին գտել են Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող իր տան լողավազանում։ Նրա մոտ հայտնաբերվել է տրավմատիկ ատրճանակ։

Astra-Shipping-ը Գազպրոմի կապալառուն է Արկտիկայի տարածաշրջանում: 2020 և 2021 թվականներին ընկերությունն ունեցել է 160 միլիոն ռուբլու վնաս։

Սա արդեն հինգերորդ մահացած թոփ-մենեջերն է, ով ինչ-որ կերպ կապված է Գազպրոմի հետ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.