Կիեւը պայմաններ է առաջադրել Մոսկվային․ «Պուտինը կարող է չանհանգստանալ»

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն իր Twitter-ում նշել է պայմանների ցանկը, որոնք Ուկրաինան մտադիր է առաջադրել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններում, գրում է BBC-ն։

Այդ պայմանները, նրա խոսքով, հետևյալն են. «անհապաղ զինադադար. Z-զորքերի դուրսբերում Ուկրաինայից։ Առեւանգված քաղաքացիների վերադարձ։ Պատերազմական հանցագործների արտահանձնում։ Փոխհատուցման մեխանիզմ։ Ուկրաինայի ինքնիշխան իրավունքների ճանաչում»:

Պոդոլյակը, ով ապրիլին մասնակցել է Ռուսաստանի ներկայացուցիչների հետ բանակցություններին, հավելել է, որ «ռուսական կողմը քաջատեղյակ է մեր պայմաններին»։ «Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի ղեկավարը կարող է չանհանգստանալ. կգա ժամանակը, երբ մենք դրանք թղթի վրա կարձանագրենք»,- հավելել է Պոդոլյակը։

Նշենք, որ օրերս Կրեմլի խոսնակ Պեսկովը հայտարարել էր, թե Կիեւը տեղյակ է Մոսկվայի պահանջներին եւ պետք է համաձայնի դրանց։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.