Այսօր՝ փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Մեծավան գյուղի վարչական տարածքում բախվել են 31-ամյա Արթուր Պետրոսյանի վարած Mitsubishi Pajero io մակնիշի 34 RZ 886 համարանիշի և 28-ամյա Գևորգ Պետրոսյանի վարած Volkswagen Passat մակնիշի 17 LU 700 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Passat-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և գլխվայր շրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Passat-ի ուղևոր, 52-ամյա Գոհար Պետրոսյանին տեղափոխվել են Տաշիրի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Ստեփան Համբարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները՝ Ռոբերտ Աբրահամյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ shamshyan.com