Գիշերը ռուսական ավիացիան հարվածել է Օդեսայում բնակելի շենքին․ կան զոհեր. (ՖՈՏՈ)

Նիկոլաեւ քաղաքի ռմբակոծված շենքը

 

Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ներկայացուցիչ Սերգեյ Բրատչուկը հայտնել է, որ լույս ուրբաթ գիշերը ռուսական ավիացիան հրթիռակոծել է Օդեսան։ 9 հարկանի բնակելի շենքին եւ հանգստի կենտրոնին հարվածների հետեւանքով զոհերի թիվը հասնում է 17-ի, այդ թվում՝ մեկ երեխա։ Վիրավորների թիվն անցնում է 30-ը, նրանց թվում երեք երեխա կա։

Նիկոլաեւ քաղաքի բնակելի շենքին հասցված հարվածի հետեւանքով զոհերի թիվը հասել է 8-ի։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.