ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Դատարանն այսօր մերժեց պաշտպանների՝ առողջական խնդիրների պատճառով Հովսեփյանին ազատ արձակելու միջնորդությունը։
«Դատարանը որոշեց Աղվան Հովսեփյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը մերժել` անհիմն լինելու պատճառով։ Որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ քրեական դատարան` հրապարակվելու պահից 10-օրյա ժամկետում»,- ասաց Մնացական Մարտիրոսյանը։