Քիչ առաջ արտակարգ պատահար Եղեգնաձորում

Քիչ առաջ Նորավանք վանական համալիրի Բուրդելաշեն եկեղեցու աստիճաններից ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի է ընկել։ Այս մասին տեղեկանում ենք զբոսավար Յաշա Սոլոմոնյանի ֆեյսբուքյան էջում արված գրառումից:

Սոլոմոնյանը գրել է, որ քաղաքացին լուրջ վնասվածքներ է ստացել ոտքերի շրջանում (բաց կոտրվածք է, մկանային հյուսվածքների վնասումով ու արյունահոսությամբ): Ժամանել է շտապօգնության բրիգադ և նրան տեղափոխել Եղեգնաձորի ԲԿ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.