ԱՄՆ-ն ծրագրում է այս շաբաթ հայտարարել Ուկրաինայի համար միջին և մեծ հեռահարության հրթիռային պաշտպանության առաջադեմ համակարգեր գնելու մասին, հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացնում է BBC-ն։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ով գտնվում է Գերմանիայում, որտեղ հանդիպում է G7-ի առաջնորդների հետ, վերջերս հաստատել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի ավելի առաջադեմ հրթիռային համակարգեր և զինամթերք:
Ինչպես և սպասվում էր, CNN-ի հաղորդմամբ, Կիևի խնդրանքներին ի պատասխան՝ կհայտարարվի լրացուցիչ ռազմական օգնություն՝ ներառյալ հրետանային զինամթերք և ռադիոտեղորոշիչ:
Կիևը նաև խնդրում է NASAMS հակահրթիռային պաշտպանության համակարգ: Այն կարող է խոցել ավելի քան 150 կմ հեռավորության վրա գտնվող թիրախները, սակայն ուկրաինացի զինվորականներին, ամենայն հավանականությամբ, պետք է վերապատրաստում, եզրակացնում է CNN-ը: