Հունիսի լույս 26-ի գիշերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շտապ ժամանել է Կրեմլ։ Պուտինը Կրեմլ է ժամանել Սանկտ Պետերբուրգում Լուկաշենկոյի հետ հանդիպումից անմիջապես հետո, հայտնում են սոցիալական ցանցերը։ Հանդիպմանը քննարկվել են Բելառուսին հեռահար սպառազինության մատակարարման հարցեր, որոնք ընդունակ են կրել միջուկային մարտագլխիկներ։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ-ին ասել է, որ Պուտինը Կրեմլ է ժամանել «ոչ հրատապ հայտարարություն պատրաստելու համար»։