Ռուսական բանակը ռմբակոծել է Կիեւը

Կիևում և Կիեւի շրջանում պայթյուններ են հնչել, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։ Կիևի Շևչենկովսկի շրջանում մի քանի պայթյուն է որոտացել, գրել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Պատգամավոր Ալեքսի Գոնչարենկոյի խոսքով՝ Կիևում գնդակոծության հետևանքով վիրավորներ կան։ Քաղաքից թանձր սև ծուխ է բարձրանում։

Կրեմլամետ տելեգրամ-ալիքները հայտնում են, որ ռուսական օդատիեզերական ուժերի ռմբակոծիչները հարվածներ են հասցրել Կիևին։

Ողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարված, գրում է BBC-ն։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.