Արդեն տեղեկացրել ենք,որ Երևանի պետական համալսարանում ծեծկռտուք-վիճաբանություն է տեղի ունեցել։
Նշված բուհի ռոմանո-գերմանական ֆակուլտետի իր աշխատասենյակում ծեծի է ենթարկվել փոխդեկան, 37-ամյա Գևորգ Բարսեղյանը:
Դեպքի մասին ահազանգ է ստացվել նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից տեղեկությունը փոխանցել են Ոստիկանության Մարաշի բաժանմունք:
Գագիկ Շամշյանի տեղեկություններով` վիճաբանության պատճառը եղել է այն, որ փոխդեկանը ուսանողուհիներից մեկին տարօրինակ առաջարկութուններ է արել, ում հայրն էլ Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյա է և ուսանողուհին այդ մասին տեղեկացրել է իր բարեկամներին, ովքեր էլ եկել են համալսարանի ռոմանո-գերմանական ֆակուլտետի
վարչական շենք ու իր աշխատասենյակում հորդորել են փոխդեկանին, որպեսզի այլևս նման պահվածք չցուցաբերի։
Մեր ունեցած տեղեկություններով ԵՊՀ-ում ծեծի ենթարկված փոխդեկան Գևորգ Բարսեղյանը մարզական լրագրող եւ հեռուստամեկնաբան Ռուդիկ Բարսեղյանի որդին է:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ hayeli.am