Ապարանում սպանված Հմայակ Միքայելյանը ՊՆ զորամասերից մեկի զինծառայող էր։ Այս մասին հայտնում է irakanum.am-ը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացի։ Այս պահին տեղեկությունների համաձայն նրանցից երկուսը մահացել են։
Վիրավորներից մեկն էլ ՀՀ ԱԱԾ ՍԶ աշխատակից է:
ՀՀԿ անդամ Տիգրան Վարդանյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արդեն բոլորդ էլ գիտեք, որ Ապարանում ՔՊ-ականները ավտոմատներով «հարց» են լուծել, իսկ իրականում իրենց համար մեծ հարցականներ են առաջանալու:
Սպանվածներից մեկը` Համիկ Միքայելյանն է: Համոյին ճանաչում եմ 2010թ.-ից: Հոյակապ տղա էր: Համիկը ԱԱԾ աշխատակից էր: Իր հայրենիքին ու պետությանը նվիրված տղա էր, ում սպանեցին Նիկոլի ուսապարկերը:
Թուրքը սահմանին է սպանում, իսկ ներքին թուրքերը` «նիկոլները» սահմանից ներս: Չորս տարի շարունակ, ինչ էս վիժվածքն է իշխանության հազարավոր բարեկամներ ու հարազատներ են մեկը մյուսին օտար դարձել, հազարավոր ընտանիքներ են սգավոր դարձել: Հանուն ինչի՞:
Այս սպանության մեղավորը Նիկոլ Փաշինյանն ա: Էդ չաթլախն է արյունոտ հետքեր ու գերեզմաններ թողնում Հայաստանով ու Արցախով մեկ:
Հ.Գ. Ցավակցում եմ Համիկի ընտանիքի անդամներին ու հարազատներին»: