ՆԱՏՕ-ն նախազգուշացրել է Պուտինին միջուկային պատերազմ սանձազերծելու անթույլատրելիության մասին, Bild-ին տված հարցազրույցում ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Մենք չենք տեսնում ռուսական միջուկային ուժերում պատրաստվածության ավելի բարձր մակարդակ: Այնուամենայնիվ, Ռուսաստանի կողմից միջուկային հարվածի սպառնալիքը վտանգավոր է և անպատասխանատու: Պուտինը պետք է իմանա, որ միջուկային պատերազմը հնարավոր չէ հաղթել և չի կարելի սկսել: Մեր հստակ ուղերձը Ռուսաստանին. ՆԱՏՕ-ն պաշտպանում է դաշինքի անդամ բոլոր պետություններին»,- ասել է նա։