Նախօրեին հակառակորդի կրակոցից զոհված ժամկետային զինծառայող 19-ամյա Հրաչ Փիլիպոսյանը Արագածոտնի մարզի Բյուրական գյուղից էր, մեկ տարվա զինծառայող: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Բյուրականի միջնակարգ դպրոցի ուսուցչուհիներից մեկը, ով նաեւ դասավանդել է Հրաչին:
Հրաչ Փիլիպոսյանը տան ավագ զավակն էր, ունի իրենից փոքր երկու եղբայր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 18-ին Գեղարքունիքի մարզում Վարդենիսի ուղղությամբ հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է զոհվել: