Այսօր՝ փետրվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում ЗИЛ MMZ-4502 մակնիշի 59 MM 005 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 26-ամյա Միհրան Մելոյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում բախվել է նոր կառուցվող ճանապարհին կայանված վիճակում գտնվող 39-ամյա Արտաշես Առաքելյանի վարած ВАЗ 211540 մակնիշի A 161 CT 777 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով LADA-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել նոր կառուցվող ճանապարհի հողային հատվածում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհայն Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Գոռ Խալաթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Դեպք վայրում հավաքվածներն ասում էին, որ գլխիվայր շրջված ավտոմեքենան նշված ճանապարհը կառուցող աշղեկի (պռարաբ) ավտոմեքենան է: Մինչ դեպքի վայր կժամաներ քարշակ ավտոմեքենան, քաղաքացիները դարձի բերեցին ավտոմեքենան, իսկ վարորդի ազգականն էլ, չսպասելով քարշակին, միացրեց շարժիչը և դուրս եկավ երթևեկելի գոտի: Հավաքավածներն էլ տեսնելով դա՝ կատակում էին.
«Это не машина, а зверь!!!» Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ shamshyan.com