Որքան մարդ է եղել ընդդիմության այսօր հրավիրած՝ հանրահավաքին

Այսօր՝ ժամը 19:30-ին, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը Երևանի Ֆրանսիայի հրապարակում հրավիրել էր համապետական հանրահավաք:

«Հայկական ժամանակի» ուժային աղբյուրների փոխանցմամբ՝ ժամը 20:10-ի դրությամբ հանրահավաքին մասնակցողների թիվը եղել է շուրջ 2600-2700:

Հանրահավաքին հաջորդել է ընդդիմադիր ուժերի երթը, որին մասնակցել է շուրջ 2200-2300 մարդ:

Հիշեցնենք՝ հունիսի 14-ին Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ որոշել են հրապարակից հանել մայիսի 1-ից տեղադրված վրանները, անցնել նոր ռազմավարության:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.