Արևմտյան երկրները պայմանավորվել են Ուկրաինային տանկեր և գրոհային ինքնաթիռներ չմատակարարել, քանի որ չեն ցանկանում Ռուսաստանի վերջնական պարտությունը Ուկրաինայի դեմ պատերազմում։ Այս մասին ասել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը, փոխանցում է ТСН-ը։
«Պարզ է, թե ինչի մասին է խոսքը, արևմտյան երկրները չեն ցանկանում Ռուսաստանի վերջնական պարտությունը, նրանք ցանկանում են Ռուսաստանին հարկադրել բանակցությունների՝ խաղաղություն հաստատելու համար», ասել է Արեստովիչը։
Նա կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղություն հաստատելու եվրոպական ծրագրերը հաջողություն չեն ունենա։
«Խոսքը Ուկրաինայի կողմից ռազմական ճանապարհով ամբողջ տարածքի ազատագրման մասին է, կամ գոնե մինչև փետրվարի 24-ը սահմանային գիծը: Մի պարզ պատճառով՝ ինչ որ պահի բեկում կլինի, եւ ռուսական զորքերը կսկսեն նահանջել Ուկրաինայից, ինչպես նահանջել են Կիեւի, Սումի, Չեռնիգովի շրջաններից։ Հասկանալով հեռանկարի բացակայությունը, կսկսեն նահանջել», ասել է Արեստովիչը։