Այսօր առավոտյան Երևանում՝ ամուսինը դանակահարել է կնոջը. (Ֆոտո)

Այսօր, հունիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ուենցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ  է ստացվել, որ Բաբաջանյան փողոցում «Արմատ Ֆուդի» դիմաց դանակահարություն է տեղի ունեցել և կա վիրավոր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ։ Մինչ կժամանեին ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ալիկ Գրիգորյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ռաֆֆի Բագրատունյանի գլխավորությամբ, 2-րդ վաշտի պարեկներ Սեդրակ Մարդոյանն ու Էդգար Սաֆարյանը սահմանազատել են տարածքը, որպեսզի հետքերը չվերանան։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Մալաթիայի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ ամուսինը դանակահարել է կնոջը, ով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Տեղում աշխատել է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։  Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կնոջը դանակահարած, դեպքի վայրից փախուստի դիմած ամուսնուն հայտնաբերելու ուղղությամբ:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են դանակ, որն, ըստ կասկածների՝ հանցագործության գործիքն է։

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.